Լուիզետ Տեկսիե
Լուիզետ Տեկսիե | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1913[1] |
Ծննդավայր | Քոնիա, Օսմանյան կայսրություն[2] |
Մահացել է | հուլիսի 20, 2021[3][2] (108 տարեկան) |
Մահվան վայր | Լա Ռոմյո[3][2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Դպրոցասէր վարժարան |
Մասնագիտություն | Ֆրանսիական դիմադրության մարտիկ և ավտոարշավորդ |
Լուիզետ Տեկսիե (ֆր.՝ Louisette Texier, ի ծնե՝ արմտ. հայ.՝ Արփինէ Հովհաննիսեան, փետրվարի 18, 1913[1], Քոնիա, Օսմանյան կայսրություն[2] - հուլիսի 20, 2021[3][2], Լա Ռոմյո[3][2]), Ֆրանսիայի դիմադրության շարժման մասնակից և ավտոարշավորդ[4] պատերազմից հետո։ Նա Հայոց ցեղասպանությունը վերջին վերապրածներից մեկն էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննիսյանը ծնվել է Օսմանյան կայսրությունում[5], հայկական ընտանիքում։ Նրա հայրը սպանվել է 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, և նա քրոջ հետ փրկվել է մոր կողմից և տեղավորվել Ստամբուլի մանկատանը[5]։ Մանկատունը տեղափոխվել է Սալոնիկ 1922 թվականին, իսկ հետո Մարսել՝ 1924 թվականին։ 1928 թվականին նա սկսել է հաճախել Դպրոցասեր տիկնանց վարժարան Լե Ռեյնսիում, որտեղ նրա դասընկերն էր Մելինե Մանուշյանը[5]։ Մինչև հասուն տարիքը նա չի վերամիավորվել մոր հետ[6]։
Տեկսիեն 15 տարեկան հասակում թողել է դպրոցը «փարիզյան կաբարեներում պարելու և առանց սահմանափակումների ապրելու համար»[6]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մասնակցել է Ֆրանսիական դիմադրությանը, որի մասին վկայում է Ներքին գործերի ֆրանսիական բանակի նրա քարտը, և օգնել է թաքցնել հրեա ընտանիքին[5]։ Պատերազմից հետո նա ամուսնացել է և ունեցել երկու երեխա։ Ազատության ձգտումը գերակայել է և նա ամուսնալուծվել է։ Նա առաջինն էր Փարիզում, որ սկսել է ֆրանսիացի կանանց համար ջինսեր վաճառել[7]։ 1956 թվականին նա Նյոյի սյուր Սենում բացել է հագուստի խանութ[5]։
Տեկսիեն մեքենաների և ավտոսպորտի նկատմամբ մեծ կիրք ուներ։ Նա մասնակցել է պրոֆեսիոնալ մրցումների 1956-1964 թվականներին, ինչպիսիք էին Մոնտե Կառլոյի ավտոմրցարշավը և Tour de France Automobile-ը[8][9]։ Նա զբաղեցրել է երկրորդ տեղը 1963 թվականի մրցույթում՝ վարելով Jaguar Mark 2: Նա ընտրվել է «Համարձակ հայ կանայք» նախագծի համար, որն ընդգրկում էր հայկական ծագում ունեցող նշանավոր կանանց[10]։
Լուիզետ Տեկսիեն մահացել է Լա Ռոմյոյում 2021 թվականի հուլիսի 20-ին՝ 95 տարեկան հասակում։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել Սեն Ժենի դը Լեկտուր մատուռում[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Mort de Louisette Texier, ancienne pilote automobile et résistante
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Fichier des personnes décédées
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.lemonde.fr/disparitions/article/2021/08/20/mort-de-louisette-texier-ancienne-pilote-automobile-et-resistante_6091927_3382.html
- ↑ «HOVANESSIAN Arpine». MatchID (ֆրանսերեն).
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Bekmezian, Hélène (2021 թ․ օգոստոսի 20). «Mort de Louisette Texier, ancienne pilote automobile et résistante». Le Monde (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 6,0 6,1 Barbuti, Claire (2018 թ․ ապրիլի 24). «Louisette Texier, féministe, résistante et à 105 ans dernière rescapée française du génocide arménien». TV5Monde (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Night road - Louisette Texier: the pilot of a thousand lives has passed away». Byri (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «All Results of Louisette Texier». Racing Sports Cars.
- ↑ «Louisette Texier». eWRC-Results.com.
- ↑ Daring Armenian Women 25 October 2019
- ↑ Masson, Jean Michel (2021 թ․ հուլիսի 22). «La doyenne du village nous a quittés». Le journal du Gers (ֆրանսերեն). La Romieu. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
|